«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան ժողովին քննարկվել են կառուցապատման ոլորտի օրենսդրական բարեփոխումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան ընդհանուր ժողովին։


 

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, միջոցառման ընթացքում ներկայացվել են ասոցիացիայի 2023-2024 թթ. գործունեության հաշվետվությունը, ընթացիկ և ապագա անելիքները։


 

Ելույթներ են հնչել կառուցապատման և քաղաքաշինության ոլորտի առաջխաղացման, մակրոտնտեսական խնդիրների, կառուցապատման խթանման նոր գործիքակազմի ներդրման, ոլորտային ծրագրերի նոր ֆինանսատնտեսական մոդելների վերաբերյալ։


 

Քննարկվել են նաև կառուցապատման ոլորտի օրենսդրական բարեփոխումները, ոլորտում կապիտալի շուկայի ձևավորմանն առնչվող հարցեր։