4 ֆուտբոլիստ հեռացել է հայկական ակումբից

Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Սյունիքը» հայտարարել է չորս ֆուտբոլիստի հեռանալու մասին:


Փոխադարձ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը Սամվել Հակոբյանի, Յուրի Մաղաքյանի, Ռուբեն Կարագուլյանի և Ասիեր Իսկիերդոյի հետ։


«Սյունիք» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել լավագույնը։