Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դեկտեմբերի 10-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, «Վահագնի» թաղամասի և «Ուռենի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Կամազ», «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։