Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարարը փորձել է ինքնասպան լինել


Հարավային Կորեայի՝ գիշերը ձերբակալված պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյոնը փորձել է ինքնասպան լինել արևելյան Սեուլում գտնվող քննչական մեկուսարանում, որտեղ նա գտնվում է խռովության մեջ մեղադրվելուց հետո՝ կապված նախագահ Յուն Սոկ Յոլի՝ ռազմական դրություն մտցնելու փորձի հետ: Այս մասին «Ռենհափ» գործակալությանը հայտնել է ուղղիչ հաստատության աշխատակիցը։


Արտակարգ դեպքից հետո Կիմը տեղափոխվել է հատուկ բանտախուց, նրա վիճակը մնում է կայուն, խորհրդարանական լսումների ժամանակ օրենսդիրներին հայտնել է ուղղիչ կենտրոնի ղեկավար Շին Յոն Հեն։


«Ռենհափը» նաև հայտնել է, որ Հարավային Կորեայի ոստիկանության աշխատակիցները սկսել են խուզարկել նախագահ Յուն Սոկ Յոլի գրասենյակը և ոստիկանական բաժանմունքները:


Գործակալության տվյալներով՝ պետության ղեկավարը հաստատությունում չի եղել, երբ քննիչները ժամանել են։