Աշխարհահռչակ ֆուտբոլիստներն այցելել են Ալիևի գերեզմանին

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և ֆուտբոլի համաշխարհային մի շարք այլ աստղեր՝ Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Խորդի Ալբան այցելել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի շիրիմին:


Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մայրաքաղաքի հյուրերը հարգանքի տուրք են մատուցել Հեյդար Ալիևի հիշատակին և ծաղկեպսակ դրել նրա շիրիմին:


Աշխարհահռչակ ֆուտբոլիստներին ուղեկցում էր հայտնի գործարար Ադնան Ահմեդզադեն:


Պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսսին, ինչպես նաև համաշխարհային ֆուտբոլի աստղերը ժամանել են Բաքու՝ հանդիպելու երկրպագուների հետ։


Այնտեղ տեղի կունենա նաև Մեսսիի ֆուտբոլային կյանքին և պայքարին նվիրված ֆիլմի ցուցադրություն: Միջոցառումը կուղեկցվի նաև համերգային ծրագրով: Մասնավորապես, ելույթ կունենան կոմպոզիտոր և երգիչ Ուիլի Ուիլյամը, ինչպես նաև Morandi խումբը։