Հակոբ Ասլանյանը հեռացվեց ՔՊ խմբակցությունից

Աժ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հեռացվեց խմբակցությունից: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:


Հովհաննիսյանի խոսքով` Ասլանյանը ՔՊ կուսակցության և խմբակցության կարգեր է խախտել:


Հովհաննիսյանը նաև հիշեցրեց, որ կար պարոն Աղազարյանը, ով արտահոսքեր էր կազմակերպել. «Ցանկացածը, ով կպաշտպանի պրոցեսը` կարժանանա այդ ճակատագրին: Ասլանյանը այլևս չի հանդիսանում ՔՊ խմբակցության անդամ, բայց մանդատը վայր դնելու հստակություն դեռևս չկա»-ասաց Հովհաննիսյանը: