Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հակոբ Ասլանյանը հեռացվել է կուսակցական կարգապահությունը խախտելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Հարցին, թե մասնավորապես ինչի համար, Ալեքսանյանը հիշեցրեց. «Մասնավորապես Հովիկ Աղազարյանի, ձեր մշտական ինֆորմացիայի հոսքի աղբյուրի: Չի կարելի լինել ԱԺ պատգամավոր ու իջնել այն մակարդակին և դառնալ նողկալի խոսափող, կամ արտահոսքի չփակված անցք: Պատգամավորի կարգավիճակը չի կարելի իջեցնել այդ մակարդակի: Լինելով պատգամավոր` չի կարելի աշխատել մի լրատվականի հետ, որը պատկանում է հայտնի ուժերի ու դառնալ այդ լրատվականի ինֆորմատոր»: