Հայտնի է, թե որտեղ է անցկացվելու Ֆուտբոլի 2030 և 2034 թվականների աշխարհի առաջնությունները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես հաստատեց 2030 եւ 2034 թվականների աշխարհի առաջնությունների անցկացման մրցավայրերը։ Կոնգրեսն անցկացվել է առցանց ձեւաչափով։ ՖԻՖԱ-ի անդամ երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչները քվեարկել են ծափահարություններով։


2030 թվականին աշխարհի առաջնությունը համատեղ կանցկացնեն Մարոկկոն, Պորտուգալիան ու Իսպանիան։ Եվս երեք հանդիպումներ կանցկացվեն Ուրուգվայում, Պարագվայում եւ Արգենտինայում։


2034 թվականի աշխարհի առաջնությունը կընդունի Սաուդյան Արաբիան։