«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մաքսատուրքից ազատվել է

ՀՀ կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվել են հետևյալ ընկերությունները՝


  • «ԷԿՈ ՊԱԿ» ՍՊԸ.
  • «ՀԱՅՎԵՅԶ» ՍՊԸ.
  • «ՅՈՒՆԻՔՈ» ՍՊԸ.
  • «ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՄՊԵՐ» ՓԲԸ.
  • «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ.
  • «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ.

«ԷԿՈ ՊԱԿ» ՍՊԸ, շինանյութի համար նախատեսված պարկերի արտադրություն Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 33․4 մլն դրամի ներդրում՝ կապիտալ և հումքի ձեռքբերման համար։


 

«ՀԱՅՎԵՅԶ» ՍՊԸ. օդային բեռնափոխադրումների ոլորտի, ինչպես նաև բեռնատար ավիացիայի զարգացում Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12․5 մլրդ դրամի ներդրում օդանավերի ձեռքբերման համար։


 

«ՅՈՒՆԻՔՈ» ՍՊԸ, 3ՄՎՏ հզորությամբ արևային կայանի տեղադրում և շահագործում


 

Ծրագրի շրջանակներում ներդրումների ծավալը արևային կայանի մասով կազմում է շուրջ 460 մլն դրամ։


 

«ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՄՊԵՐ» ՓԲԸ, մինչև 35 կիլովոլտ բարձր լարման և մինչև 25 կՎա հզորությամբ նավթային, 2500 կՎա հզորությամբ չոր ուժային տրանսֆորմատորների արտադրություն


 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի կապիտալ ներդրում և 11․7 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։


 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ, թվով 171 միջին դասի ավտոբուսների ներկրում


 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․3 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։


 

«ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ, ամրանների տաք գլոցման հոսքագծի հիմնում՝ ամրանների արտադրության համար


 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 4․2 մլրդ դրամի ներդրում։