Հայաստանի ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին

Հայաստանի ԱԳՆ-ն, ի գիտություն քաղաքացիների, տեղեկացնում է, որ հետևում է Սիրիայում զարգացումներին:

 


«Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը աշխատանքն այս պահին շարունակում են Բեյրութից:

 


Նախապես տրամադրված երկու թեժ գծերը շարունակում են գործել (Հալեպում գլխավոր հյուպատոսություն՝ +963960003622, Բեյրութում դեսպանություն՝ +96176447205):

 


Հեռախոսային կապի խնդիր լինելու պարագայում Բեյրութում դեսպանությանը նամակներ հնարավոր է ուղարկել armconsulatelebanon@mfa.am էլ. հասցեով, որի միջոցով ևս ապահովվում է հնարավորինս օպերատիվ արձագանք:


 

Վերջին չորս օրվա ընթացքում դեսպանության թեժ գծին ստացված զանգերի ընթացքում տրվող հարցերը վերաբերում են անհրաժեշտ փաստաթղթերի, գլխավորապես՝ ՀՀ մուտքի վիզաների ձևակերպմանն ու տրամադրմանը: Նշյալ բոլոր դեպքերում ՀՀ դեսպանության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ Սիրիայից ժամանած հայերին վիզան անվճար տրամադրելու միջոցով:

 


Հետագա զարգացումներով պայմանավորված նոր որոշումների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ: