Armenian Airlines-ը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն

Հայկական ավիաուղիներ ընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխություն է կատարվել։ Այս մասին հայտնում են ավիաընկերությունից: 


Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։


Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն: 


«Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար հնարավոր է դիմել help@armenianairlines.am էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:


Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ և նախատեսում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ: