Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աննա Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Աննա Մարտիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: