Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի վթարի հետևանքով 8 տուժած է տեղափոխվել բժշկական կենտրոն

Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձոր բժշկական կենտրոն է ընդունվել 8 տուժած:


Ինչպես հայտնել են ԲԿ-ից, վիրավորները գտնվում են հետազոտման փուլում, շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: