Դավիթ Խուդաթյանը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:


Նա շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, որից հետո աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԲԷՑ ղեկավար կազմի մասնակցությամբ։


Խորհրդակցության ժամանակ ԲԷՑ գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանը ներկայացրել է ընկերության հիմնական անելիքները, ընթացքում գտնվող ծրագրերը, անդրադարձ է կատարվել կատարողական ցուցանիշներին։


Նախարարը հանձնարարել է ընթացքում գտնվող և նոր մեկնարկող ծրագրերին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, պահպանել ծրագրերի իրականացման օրացուցային գրաֆիկները։ Քննարկել են աշխատանքային այլ հարցեր ևս։