Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կիպրոսից ավելի քան1000 երկրպագու է եկել Հայաստան՝ դիտելու Նոա-Ապոել խաղը:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Երևանը լեփ-լեցուն է բարեկամ Կիպրոսից ժամանած հյուրերով: Առավոտից քաղաքի ռեստորաններն ու սրճարանները տոնական տրամադրությամբ են. մեր հյուրերը երգում, պարում և քայլերթեր անում Երևանի փողոցներում ու վայելում հայկական հյուրընկալությունը: Բարով եք եկել Հայաստան: Դե ինչ 21:45 կհանդիպենք Հանրապետական մարզադաշտում Առաջ Նոա Առաջ»,- գրել է պատգամավորը և տեսանյութեր հրապարակել: