Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց Կիպրոսի չեմպիոն ԱՊՕԵԼ-ի դեմ և պարտվեց 1-2 հաշվով։
Առաջին խաղակեսի միջնամասից նախաձեռնողի դերում էր հայկական ակումբը։ Աչքի ընկնելուն մոտ էր բրազիլացի բայց նրա հեռահար հարվածից հետո մրցակցի սլովենացի դարպասապահ Վիդ Բելեցը փրկեց իր թիմին։
23-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո առաջին լուրջ պահը շ հյուրերը վերածեցին դարպասի գրավման. աչքի ընկավ մարոկկացի պաշտպան Իսամ Չեբակը։
Նախքան ընդմիջում Ռուի Մոտայի գլխավորած թիմը շարունակում էր ճնշում գործադրել և ավելացված չորրորդ րոպեին Այասի գոլի շնորհիվ խփեց պատասխան գոլը։
Երկրորդ խաղակեսում տանտերերը կրկին առավելություն ունեին։ Միջին տարածությունից կատարած հարվածով փորձեց աչքի ընկնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, բայց հարվածը շեղ ստացվեց։
67-րդ րոպեին «Նոան» կտրուկ հակագրոհ իրականացրեց։ Ալբանացի վինգեր Էրալդո Չինարին անչափ նպաստավոր դիրք դուրս բերեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի եզրային հարձակվող Վիրջիլ Պինսոնին։ Վերջինս փորձեց գրավել դարպասի հեռավոր անկյունը, բայց Բելեցը դժվարությամբ գնդակը հեռացրեց անկյունային։
83-րդ րոպեին Պինսոնը տպավորիչ հարվածով առաջ մղեց «Նոային», սակայն գլխավոր մրցավարը դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու չեղարկեց գոլը. գրոհի սկզբնամասում 28-ամյա ֆուտբոլիստը ձեռքով էր կասեցրել գնդակը։
Չեղարկված գոլը թևաթափ արեց «Նոայի» ֆուտբոլիստներին, որոնք 89-րդ և 90+3-րդ րոպեներին երկու գնդակ բաց թողեցին։
Հայստանի փոխչեմպիոնը մնաց 4 միավորով և 29-րդ տեղում, ԱՊՕԵԼ-ը 10 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։
Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, 5-րդ տուր
«Նոա» (Հայաստան) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)` 1-3