ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբների վարկանիշային աղյուսակը

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը:


Ցուցակը գլխավորում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: Երկրորդ տեղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» է:


Առաջատար եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան», իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման»:


Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան»  162-րդ և 186-րդ տեղում են: