Ռուսական ընկերությունը կարող է ձեռք բերել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը

Ռուսական ընկերությունը կարող է ձեռք բերել 2023/2024 մրցաշրջանում Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճած «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, հայտնում է Legalbet ռեսուրսը։


Ինչպես նշում է աղբյուրը, մետաղագործությամբ զբաղվող ուրալյան ընկերությունը մոտ է հայկական ակումբի գնման գործարքի կնքմանը:


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա սեպտեմբերին հայտնել է ակումբը վաճառելու մասին: