Վերին Լարսի ճանապարհը փակվեց բոլոր ավտոմեքենաների համար

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։


Այսօր առավոտյան հայտնել էինք, որ ճանապարհը փակ է բեռնատարների համար, բայց շարունակում է բաց մնալ թեթև մարդատար տրանսպորտի համար: 


«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով երթևեկությունը սահմանափակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– նշել է նա։