Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վերջին 11 ամսվա տվյալներով՝ պետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 107 մլրդ դրամի մուտք է ունեցել:
«Նախորդ շաբաթ ԶՊՄԿ-ն պետբյուջե է փոխանցել 33 մլրդ 249 մլն դրամ՝ որպես Հայաստանի շահաբաժին, և սա, կարծում եմ, իրադարձություն է, որ արժե ընդգծել»,- ասել է նա՝ շեշտելով, որ ավելի քան 20 տարի Հայաստանում նման բան չի եղել։