Արայիկ Հարությունյանը և Նիդերլանդների դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության շուրջ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի հետ: 



ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդեռլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ: 


Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի: 


Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ: