Երևան-Սևան ճանապարհին բեռնատարներ են բախվել

Դեկտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արման Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 70-ամյա Վլադիկ Գ․-ի վարած «XCMG» մակնիշի բեռնատարները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։


Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: