Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի դեկտեմբերի 17-ին։