Երևանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով տեղաշարժվող անչափահասների

Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ավտոբուսի վարորդն այսօր վրաերթի է ենթարկել ինքնագլորով տեղաշարժվող անչափահասների։ Տեղեկությունը լրատվամիջոցների հայտնել են ՀՀ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից։


«Դեպքը տեղի է ունեցել Երևանի Մաշտոցի պողոտա–Իսահակյան փողոց խաչմերուկի մոտ, հետիոտնային անցման մոտ։ Նախնական տեղեկություններով` ինքնագլորի վրա 2 անչափահաս է եղել»,– ասել են ՆԳՆ–ից։


Երեխաները տեղափոխվել են բժշկական կենտրոն։


Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։