Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։


 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 


 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: