«Նոր նշանակում ունենք. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պարոն Պապիկյանը։ Շնորհավորում ենք Ձեզ, մաղթում բարի ծառայություն»,- այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանի կարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։