ՏԿԵ նախարարն ու Քրիստինա Քվինը քննարկել են դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

Այսօր ընդունել եմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։


 

«Ողջունել եմ դեսպանին և ընդգծել Հայաստան-ԱՄՆ կապերի, համագործակցության խորացման կարևորությունը։


 

Դեսպանը շնորհավորել է պաշտոնի նշանակման կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ու ընդլայնել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարության հետ։


 

Քննարկել ենք համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը։

Անդրադարձ է կատարվել էներգետիկ, ՏԻՄ ոլորտում համագործակցությանը, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որի վերաբերյալ դեսպանը հայտնել է իր աջակցությունը։


 

Քննարկել ենք նաև դեպի ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։