Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վերջին հարցազրույցներից հետո բանակցային գործընթացը
ամբողջությամբ բաց է։
Անդրադառնալով պաշտոնական Երևանի
առաջարկին առ այն, որ եվրադիտորդները կարող են դուրս գալ այն հատվածներից, որոնցում
սահմանազատում ու սահմանագծում կարվի, Քոչինյանը կարծիք հայտնեց, որ դա ուղղված է ամբողջ
աշխարհին ու մասնավորապես Թուրքիային և ցույց է տալիս, թե ինչու է բանակցային գործընթացը
կանգնած. «Այսինքն՝ այն ցույց է տալիս, որ Ադրբեջանը տորպեդահարում է բանակցային գործընթացը»։
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի
ու Թուրքիայի շահերը խաղաղության պայմանագրի հարցում ավելի մոտ են, քանի Թուրքիայի
ու Ադրբեջանի. «Ադրբեջանի շահերը ավելի մոտ են Ռուսաստանի շահերին։ Թուրքիային պետք
է խաղաղության պայմանագիր, իսկ ՌԴ-ին պետք է, որ պայմանագիր չլինի»։
Քոչինյանը նշում է, որ ՀՀ-ն իր
ամբողջ ներուժը պետք է դնի Մեղրիի 40 կմ հատվածում սահմանապահ լուրջ գործունեություն
ծավալելու համար, ու այդտեղից պետք է դուրս բերվի ռուսական կոնտինգենտը. «Հունվարի
1-ից ռուսական կոնտինգենտը եթե դուրս է գա, ապա 5-6 ամսվա ընթացքում կարելի է անել
այնպես, որ ամբողջությամբ Հայաստանը վերահսկի այդ հատվածը»։
Դավիթ Լևոնյան
Մանրամասն՝ տեսանյութում