Կառավարության 16 միլիոն դրամ աջակցությամբ սահմանամերձ գյուղերում տների կառուցման ծրագրով Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Կառավարության 16 միլիոն դրամ աջակցությամբ սահմանամերձ գյուղերում տների կառուցման ծրագրով Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ:


2024 թականին միայն Տեղ համայնքում կառուցվել և կառուցվում է ավելի քան 50 տուն, ավելի քան 70նն էլ սպասում են իրենց հերթին:


Տասնյակ տարիներ մեր գյուղերում գրեթե բնակարանշինություն չի եղել, ինչն էլ գյուղերի դատարկման հիմնական պատճներից մեկն է:


Կառավարության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ծրագիրը շարունակելու համար։