Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում. Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․


Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում. 


1. Երբ դիմացինի կարգավիճակը պատշաճ չի, 

2. Երբ ֆիզիկապես չի կարող, 

3. Երբ գիտի, որ չեզոք դիտորդների աչքերում պարտվելու է։ 


 Տվյալ դեպքում 1-ին պատճառը բացակայում է (դիմացինը պետության գործող ղեկավարն է), 2-րդ պատճառը կարող է տեղին լինել միայն Տեր-Պետրոսյանի պարագայում։ 


 Վստահ եմ, որ եթե Քոչարյանն ու Սարգսյանը (միգուցե` նաև Տեր-Պետրոսյանը) մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին` առանց տատանվելու կհամաձայնվեին։