Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա առթիվ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել և մաղթել եղբայրական Ռուսաստանին խաղաղություն, բարօրություն և բարգավաճում: