ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:


 

Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները։


 

2024 թվականին պետական բյուջեից փաստացի համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։


 

2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 28.2 մլրդ դրամը պետական բյուջեի համաֆինանսավորումն է։