Վարչապետը հանրությանը ողջ ծավալով ներկայացրել է իր ունեցած
տեղեկատվությունը տարբեր հարթակներում ու տարբեր ձևաչափերով. եթե երկրի նախկին նախագահները
ասելիք ունեին, առիթը կար, պետք է արտահայտեին։
Civic.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ
Բագրատյանը՝ մեկնաբանելով հարցը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ԼՂ հարցի
շուրջ բանավեճի է հրավերի նախկին նախագահներին, որը, սակայն, նախկին նախագահները մերժել
են։
Պատգամավորը կարծում է, որ ունենալով հարուստ տեղեկություն՝ նախկին նախագահները չեն ուզում
արտահայտել իրենց դիրքորոշումը. «Չեն հիմնավորում, թե ինչպիսի լուծումներ են տեսնում
ու ինչու չեն օգնել վարչապետին։ Եթե ունեին լավ լուծումների տարբերակներ, պետք է օգնեին
վարչապետին և լավ լույսի ներքո հարցը լուծեին։ Իշխանությունը անցողիկ է, պետությունը՝ մնայուն. եթե սիրում ես երկիրդ՝
պարտավոր ես աջակցել քո երկրին»։
Հանրային կարծիքը պետք է բարձրաձայնվի, ընդգծեց Բագրատյանը և հավելեց. «Եթե Քոչարյանը ասելիք ուներ, պետք է բարձրաձայներ։
Կարող ենք ենթադրել, որ նախկին նախագահները չունեն լուծումներ»։
Ընդդիմության միակ նպատակը,
ըստ Բագրատյանի, իշխանափոխությունն է։
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան