Քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել․ չեմ մասնակցի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից:


Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է, և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:


Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»: