Ռուսաստանի հավաքականը կարող է ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հետ

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել է, որ 2025 թվականի առաջին հատվածում ազգային թիմը հնարավոր է ընկերական հանդիպումներ անցկացնի եվրոպական թիմերի հետ:


Մարտին Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղերի համար նախատեսված ժամանակահատվածում ծրագրում է մրցել մի քանի թիմի հետ: Կարճ ցուցակում են Բելառուսի, Հայաստանի, Հունգարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ադրբեջանի հավաքականները:


Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները նախորդ անգամ ընկերական հանդիպում էին անցկացրել 2014-ին: Կրասնոդարում կայացած խաղում տանտերերը հաղթել էին 2-0 հաշվով: