Ֆինանսների նախարար Վահե
Հովհաննսիյանն ամփոփեց 2024-ը։ Նշեց՝ որպես առաքելություն են սահմանել կառուցելու պետության
դիմակայուն ֆինանսական համակարգեր՝ առաջ մղելու համար Հայաստանի բեկումնային զարգացումը։
Հովհաննիսյանն անդրադարձավ պետական պարտքին․ նշեց, որ այն
2024-ի վերջին կլինի ՀՆԱ-ի մոտ 49,8 տոկոսի չափով։ ՀՆԱ աճ՝ 5 տոկոս։
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև շրջանառության հարկի տոկոսադրույքի
բարձրացմանն ու նկատեց, որ միաժամանակ մեծացվել է շրջանառության հարկ վճարելուց նվազեցումների
հնարավորությունը։
Նախարարը նշեց, որ այս ուղղությամբ մեծ վերլուծական աշխատանք
է իրականացվում։ Ցանկացած արտոնություն նշանակում է հանրային միջոցների տրամադրում։
Այսինքն՝ հանրությունը համաձայնում է ինչ-որ մի խմբի տրամադրել միջոցներ, իսկ նախարարությունը
պետք է հոգատար լինի այդ միջոցների ծախսմանը, - ասաց նախարարը։
Անդրադառնալով եկամտահարկի վերադարձը հարկելու մասին նախագծին՝
նախարարն ասաց, որ այն մեծ աղմուկ է բարձրացրել։ Այս ուղղությամբ պետական բյուջեի ծախսերը
հասել են 80 մլրդ դրամի։
Իսկ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը
հետաձգվում է համակարգի պատրաստ չլինելու պատճառով։ Փողը կա, ասաց նախարարը, բայց համակարգը
պատրաստ չէ այնպիսի գործարկման, որ հնարավոր լինի վստահ լինել, որ վճարված գումարները
տալու են ակնկալված արդյունք։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան