Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 3 մլրդ դրամի ներդրում Դիլիջանում 2024 թվականին
2024 թվականին Դիլիջանի համայնքում իրականացվել են բազմաթիվ կարևոր ծրագրեր՝ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամի։ Այս գումարից 848 մլն ՀՀ դրամը համայնքի միջոցներից է, 2 մլրդ ՀՀ դրամը՝ ՀՀ կառավարության, և 15 մլն ՀՀ դրամը՝ այլ ներդրողներից։
Համայնքի միջոցներով իրականացրել ենք հետևյալ ծրագրերը (շուրջ 58,5 մլն ՀՀ դրամ)
1. Գետափնյա 72 շենքի տանիքի հիմնանորոգում՝ 27 805 669 ՀՀ դրամ
2. Ներհամայնքային ճանապարհների նորոգում՝ 20 548 792 ՀՀ դրամ
3. Գետափնյա 90 հասցեի շենքի խաղահրապարակի և մարզասարքերի հիմնում՝ 10 189 088 ՀՀ դրամ (մասնակցային բյուջետավորում ծրագրով)
Համայնքի և այլ ներդրողների կողմից իրականացված ծրագրեր (17,3 մլն ՀՀ դրամ)
1. Դիլիջանի թիվ 4 դպրոցում ֆուտբոլի խաղադաշտի կառուցում՝ 17 369 947 ՀՀ դրամ (համայնքի ներդրում՝ 2 957 908 ՀՀ դրամ)
ՀՀ կառավարության և համայնքի կողմից իրականացվող ծրագրեր (1 191 768 184 ՀՀ դրամ)
1. Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզի վերանորոգում՝ 69 697 588 ՀՀ դրամ
2. Աղավնավանքում փողոցների տուֆապատում՝ 112 039 460 ՀՀ դրամ
3. Սելավատարի հիմնանորոգում՝ 43 027 619 ՀՀ դրամ
4. Գետափնյա փողոցի ասֆալտապատում՝ 894 279 057 ՀՀ դրամ
5. 5 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում՝ 72 724 460 ՀՀ դրամ
Բարերարների կողմից իրականացվող ծրագրեր
1. Խաչարձան բնակավայրում լուսավորության համակարգի կառուցում (Հայաստանի Համահայկական հիմնադրամ և Արգենտինահայ բարերարների համաֆինանսավորում)
2․ «Հրանտս Արկ Ֆաունդեյշն» հիմնադրամի կողմից թափառող շների ստերջացում, պատվաստում, կլիպսավորում
ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրեր (1 324 531 352 ՀՀ դրամ)
1. Թեղուտ-Հաղարծին ճանապարհի վերանորոգում՝ 622 800 000 ՀՀ դրամ
2. Լեռնային Հայաստան առողջարան ճանապարհի վերանորոգում՝ 234 000 000 ՀՀ դրամ
3. Դիլիջան-Վանաձոր միջպետական ճանապարհի հիմնանորոգում՝ 435 116 352 ՀՀ դրամ
4. Է․ Ծատուրյան փողոցի հենապատի վերանորոգում՝ 32 615 000 ՀՀ դրամ
2023 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրեր․ որոնք իրականացվել են ընթացիկ տարում (շուրջ 329 197 371 ՀՀ դրամ ներդրումով)
1. Խաչարձան բնակավայրի փողոցների տուֆապատում՝ 78 059 228 ՀՀ դրամ
2. Թեղուտում ջրագծի կառուցում՝ 251 138 143 ՀՀ դրամ
Այս ծրագրերը ուղղված են Դիլիջանի համայնքի զարգացմանը՝ բարելավելով ենթակառուցվածքները, ճանապարհները, մանկապարտեզները և հանրային տարածքները։
2024 թվականի ընթացքում արդյունավետ համագործակցել ենք ՀՀ Կառավարության, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների, նախարարների, Տավուշի մարզպետի աշխատակազմի, օտարերկրյա մի շարք ներկայացուցիչների, կազմակերպությունների հետ։