Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, մերժեց Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։
Այս մասին գրառել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ Վահագն Չախալյանը ևս հանդիսանում է առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցող «Զարթոնք» ԱՔԿ անդամ։
Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվում մի շարք նախկին պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց քրեական գործերը՝ այդ թվում Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարանի, Վազգեն Մանուկյանի, Նարեկ Սարգսյանի և այլն։