Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դեկտեմբերի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են հիվանդանոց։
Բախման հետևանքով էլ «յաշիկ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնել ծառերի մեջ։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրի տեղեկություներով, մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները «Mercedes G»-ի վարորդի կինն ու երեխան։