Ամանորին ինչպես ճիշտ սնվել․ խորհուրդներ մասնագետից

Ինչպես ճիշտ սնվել Ամանորին՝ խուսափելու համար սննդային թունավորումներից։


Civic.am-ի հետ զրույցում սննդաբան Գայանե Շահխաթունին ընդգծեց.  «Առաջին հերթին ցանկալի է սնունդը պահպանել պոլուֆաբրիկատներով առանձին, ամեն ուտելուց առաջ կաթնային խառնուրդներով ուտեստներում՝ հիմնականում նկատի ունեմ մայրաքաղաքային աղցանը, թթվասերի խառնուրդն անել տեղում՝ թարմ վիճակում։ Ցանկալի է այդ աղցանից հեռացնել գոնե ձուն, որովհետև արագ փչացող կոմպոնենտներից մեկն է։ Եթե դա կարելի է պատրաստել առանց ձվի, ցանկալի է այդպես պատրաստել: Իսկ եթե դուք սնվում եք այլ ընտանիքում կամ այլ վայրում, որտեղ դուք չեք պատրաստել, անպայման հարցրեք ժամկետը՝ երբ է պատրաստված սննդամթերքը»։


Նրա խոսքով՝ ամենախոցելի սնունդն այն է, որում կան կաթնաթթվային խառնուրդներ, թթվասերային սոուսներ, պանրային սոուսներ, ձվով մայոնեզային սոուսներ, աղացած մսային խորտիկներ, ոչ խոցելի են հատկապես ավելի շատ բանջարեղենով պատրաստված աղցանները, որոնցում բացակայում են օրինակ՝ լոբազգիները, տոմատային խառնուրդները և այլն։


Սննդաբանը խորհուրդ է տալիս շատ տարբեր սունդներ իրար չխառնել և հնարավորինս ուտել միատեսակ, և իհարկե ցանկալի է սննդի ընդունումն ավարտել գոնե 20.00-ի սահմաններում. դրանից հետո ուտելը ցանկալի չէ, որովհետև մարսողությունը գիշերվա փուլում ավելի դանդաղում է, և հնարավոր է՝ խնդիրներ առաջանան նաև այդ պատճառով: Խմիչքներն իրար չխառնել, դա շատ կարևոր է, և խմիչք օգտագործելուց առաջ յուղոտ սնունդ ընդունել։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան