Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8 կմ ճանապարհի կառուցման աշխատանքների շրջանակում ավարտվել են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման աշխատանքների շրջանակում ավարտվել են կոմունիկացիաների տեղափոխման և հողային աշխատանքները։ Իրականացված հանույթի ծավալը շուրջ 1,275,468 մ3 է (100%), լիցքի ծավալը` 895, 594 մ3 (100%): Բոլոր 31 արհեստական կառուցվածքները ամբողջությամբ կառուցված են։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:


 

Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում կառուցվել է փոխհատման կամուրջը, երթևեկությունը տեղափոխվել է հանգույցի կամրջի վրա։ 


 

2-րդ շերտով ասֆալտապատված է շուրջ 7,2 կմ ճանապարհահատված։ Տեղադրվում են արգելափակոցները, մաքրվում են շեպերը, ավարտական փուլում են միջին հատվածի և կողային հատվածների ջրահեռացման համակարգերի տեղադրումը։ 


 

Ծրագրի ֆիզիկական առաջընթացը շուրջ 90 տոկոս է։