Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին։


Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


Ինչպես նշված է հաղորդագրությունում, Պուտինը նաև շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և մի քանի տասնյակ այլ երկրների ղեկավարներին։