Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ամերիկացի ժողովրդին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր ցավակցությունն է հայտնել Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ։



«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի ընտանիքին և ամերիկացի ժողովրդին։ Խաղաղության, մարդասիրական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության խթանման նրա ժառանգությունը անջնջելի հետք է թողել և շարունակում է ոգեշնչել սերունդներին»։