Մեկը մյուսից խելացի այս աշակերտները, վստահ եմ, իրենց գիտելիքներով չեն զիջում մայրաքաղաքի դպրոցների աշակերտներին․Արմեն Խաչատրյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



Սյունիքի մարզի Տաթև համայնքի բարձր լեռնային Սվարանց գյուղն ունի 21 աշակերտ: Խիստ անմխիթար պայմաններում սովորող, մեկը մյուսից խելացի այս աշակերտները, վստահ եմ, իրենց գիտելիքներով և ընդհանուր զարգացվածությամբ չեն զիջում մայրաքաղաքի դպրոցների աշակերտներին:


Ամենօրյա անձնվեր աշխատանքի համար պետք է երախտիքի խոսքեր ասել դպրոցի ողջ կոլեկտիվին և տնօրեն Աշխեն Աբրահամյանին:


Ներկայումս Տաթևում կառուցվում է ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց։ Թեև կառավարությունը գյուղական համայնքներում իրականացնում է մի շարք ծրագրեր, այնուամենայնիվ անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել որոշ գյուղերի, այդ թվում՝ Սվարանցի, Տանձատափի և Տաթևի դատարկվելու պատճառները և լրացուցիչ ծրագրեր մշակել