Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դեկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան:

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են եղել։