Թրյուդոն հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կառավարության ղեկավարի և Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնը լքելու մտադրության մասին՝ կուսակցության նոր ղեկավարի ընտրությունից հետո։



«Իմ կարիերայի ընթացքում իմ ձեռք բերած յուրաքանչյուր հաջողություն հնարավոր է դարձել ընտանիքիս աջակցությամբ և խրախուսմամբ: Երեկ ընթրիքի ժամանակ ես կիսվեցի այս որոշմամբ իմ երեխաների հետ, իսկ այսօր կիսում եմ այն ​​ձեզ հետ։



Ես մտադիր եմ հրաժարական տալ Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդի և Կանադայի վարչապետի պաշտոններից, հենց որ կուսակցությունը ընտրի նոր առաջնորդ»,- ասել է Թրյուդոն, ում ելույթը հեռարձակել են կանադական բոլոր առաջատար հեռուստաալիքները։Թրյուդոն ընդգծել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները, քանի դեռ այս գործընթացը չի ավարտվել։