Չինաստանի հարավ-արևմուտքում
գտնվող Տիբեթի ինքնավար շրջանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, ինչի հետևանքով
փլուզվել են շենքեր, կան նաև զոհեր։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական
հեռուստատեսությունը։
Ինչպես
հայտնում է «Սինհուա» գործակալությունը, հղում անելով Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում
երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու օպերատիվ շտաբին, զոհերի թիվը
հասել է 53-ի։
Տեղական
իշխանությունները մոբիլիզացրել են ռեսուրսները որոնողափրկարարական աշխատանքներ
անցկացնելու համար: Տեղի է ունենում բնակչության տարհանում կրկնակի ստորերկրյա ցնցումների
առաջացման վտանգի պատճառով։
Ավելի վաղ
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել էր, որ Նեպալի հետ սահմանին գտնվող Տիբեթի
ինքնավար շրջանում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի
էպիկենտրոնը գտնվել է մոտ 80 հազար բնակչություն ունեցող Շիգաձե քաղաքից 163 կմ
հարավ-արևմուտք, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։