«Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայանի ղեկավար Կարեն Թորոսյանը։Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ հանդիպել է տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ղեկավար Տիգրան Ղազարյանը, ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանը, ԲԸՏՄ Շիրակի տարածքային բաժնի պետ Լևոն Գասպարյանը, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Շիրակ մասնաճյուղի տնօրեն» Վարդան Ուռուտյանը, «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայանի ղեկավար Կարեն Թորոսյանը։
Ինչպես հայտնել են մարզպետարանից, կարևորելով մարզպետի աշխատակազմի և տեսչական մարմինների համագործակցությունը՝ Դավիթ Առուշանյանը նշել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի և կառույցների գործառույթների իրականացումն առավել արդյունավետ կլինեն, եթե լինի բավարար համագործակցություն։
«Տարբեր ոլորտներում կան խնդիրներ, որոնց լուծմանը մենք կկարողանանք հասնել, եթե լինի պատասխանատու մարմինների գործակցություն ու հոգացավ վերաբերմունք։ Որպես մարզպետ, շուրջօրյա ռեժիմով պատրաստ եմ ձեզ հետ աշխատել, մեր աշխատակազմը ևս իրավասությունների շրջանակում կանի հնարավորը բարձրացված հարցերի լուծման համար։ Խոսքս թե շինարարության որակի ու ժամկետների, թե առողջապահական ու բնապահպանական հիմնախնդիրների մասին են»,- նշել է մարզպետը՝ առանձին ոլորտներով ներկայացնելով մտահոգություններն ու խնդիրների կարգավորմանն առնչվող մոտեցումները։
Ծավալվել է ակտիվ քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել վերահսկողական ստուգայցերին, արձանագրված թերացումների ու խախտումների վերացմանն ու կառույցների աշխատանքի լավարկմանն առնչվող նախաձեռնություններին ու կարգավորումներին։