Հնդկաստանում փիղը փառատոնի ժամանակ հարձակվել է մարդկանց վրա

Հնդկաստանի Կերալա նահանգում փիղը կրոնական փառատոնի ժամանակ հարձակվել է մարդկանց վրա։ Տեղեկությունը հայտնում է NDTV հեռուստաալիքը։


Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, փղի հարձակման հետևանքով 17 մարդ է տուժել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է փիղը կնճիթով բարձրացնում մարդկանցից մեկին, պտտում օդում և նետում գետնին:


Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Մյուսների ստացած վնասվածքների մեծ մասի պատճառը խուճապից առաջացած հրմշտոցն է։


Տեղի մի քանի բնակիչներ փորձել են շղթաների օգնությամբ հանգստացնել փղին, սակայն միայն 2 ժամ անց են կարողացել հանդարտեցնել կենդանուն։


Իշխանություններն սկսել են հետաքննել դեպքի հանգամանքները։ Ոստիկանությունը հաստատել է, որ կազմակերպիչները բոլոր անհրաժեշտ թույլտվությունները փղերին արարողության ժամանակ օգտագործելու համար: