Քաղաքացիակենտրոն լրատվություն
Անցած տարվա ընթացքում հայաստանյան շուկա 5 նոր ավիափոխադրող ընկերություններ են մուտք գործել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ անցած տարվա դեկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ օդանավակայանների կողմից սպասարկվել է 5 միլիոն 251 հազար 932 ուղևոր, իսկ օդային ճանապարհով փոխադրվել է 41 հազար 470 տոննա բեռ․ «Տարեվերջի դրությամբ «Սյունիք» օդանավակայանից Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է 71 չվերթ»,- նշեց Խուդաթյանը։